Ինգվար Կամպրադ
Ինգվար Կամպրադ շվեդ.՝ Ingvar Kamprad | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Pjätteryd, Älmhult Municipality, Կրունուբերգ, Շվեդիա |
Մահացել է | հունվարի 27, 2018[4][5][6][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Liatorp, Älmhult Municipality, Կրունուբերգ, Շվեդիա[7][8] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | գործարար և ձեռնարկատեր |
Ամուսին | Kerstin Wadling? և Margaretha Stennert? |
Ծնողներ | հայր՝ Ֆրանց Ֆյոդոր Կամպրադ, մայր՝ Բերտա Լիննեա Մատիլդա Կամպրադ |
Կուսակցություն | New Swedish Movement? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Աննիկա Քիլբոմ[11], Պիտեր Կամպրադ, Ջոնաս Կամպրադ և Մաթիաս Կամպրադ |
Ստորագրություն | |
Ingvar Kamprad Վիքիպահեստում |
Ֆեոդոր Ինգվար Կամպրադ (Swedish: [ˈɪŋːvar ˈkamːprad] ( ), մարտի 30, 1926[1][2][3][…], Pjätteryd, Älmhult Municipality, Կրունուբերգ, Շվեդիա - հունվարի 27, 2018[4][5][6][…], Liatorp, Älmhult Municipality, Կրունուբերգ, Շվեդիա[7][8]), շվեդ խոշոր կապիտալիստ, որը հայտնի է որպես IKEA արտադրական-առևտրային ընկերության հիմնադիր։ Նա 1976-2014 թվականներին ապրել է Շվեյցարիայում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամպրադը ծնվել է Պյոտրերիդում (այժմ՝ Ալմհուլի ինքնավար քաղաքային շրջանի մի մաս)` Շվեդիայի Կրունուբերգ լենի Սմոլանդ քաղաքում` Ֆեոդոր Կամպրադի (1893–1984) և Բերտա նե Նիլսոնի ընտանիքում (1903-1956)։ Նրա մայրը շվեդ է, իսկ հայրը ծնվել է Գերմանիայում և մեկ տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Շվեդիա։ Կամպրադի հայրական պապը՝ Աքիիմ Էրդման Կամպրադը, ծագումով Թյուրինգիա մարզի Ալթենբուրգեր նահանգից է, իսկ նրա հայրական տատը՝ Ֆրանցիսկա («Ֆաննի») Գլացը, ծնվել է Բոհեմիայի (նախկինում Ավստրիա-Հունգարիա) Ռադոնիս քաղաքում։ 1896 թվականին նրանք Գերմանիայից մեկնել են Շվեդիա։
19-րդ դարում Կամպրադի ընտանիքը դարձել է Թյուրինգիայի մեծահարուստներից մեկը։ Աքիիմ Կամպրադի մայրը Պաուլ ֆոն Հինդենբուրգի հեռավոր ազգականն է։ Աքիմն անշարժ գույքի սեփականատիրոջ կրտսեր որդին է, որը գնել է Սմոլանդ նահանգի Ագունարիդ փոքր գյուղի մոտ գտնվող Էլմթարիդ ագարակը 449 հեկտար տարածքով։ Այն տարածքի ամենամեծ ֆերման է։ Նա Ֆրենս Ֆեոդորի ծնվելուց մի քանի տարի անց ինքնասպան է եղել` ագարակը թողնելով Ֆրանցիսկային և Ֆրանց Ֆեոդորին։ Ինգվար Կամպրադը 6 տարեկանից ֆերմայում ապրել է իր ծնողների, քրոջ և տատիկի հետ։
Կամպրադը այցելել է իր նախնիների Թյուրինգիա քաղաք և կապի մեջ մնացել այնտեղի հարազատների հետ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամպրադը սկսել է զարգացնել իր բիզնեսը, երբ երիտասարդ էր[12]։ 5 տարեկանում սկսել է լուցկիների վաճառքը։ Նա հասկացել է, որ կարող է էժան և մեծածախ լուցկիներ գնել Ստոկհոլմից, իսկ հետո դրանք մանրածախ վաճառել իր փոքրիկ գյուղում և ստանալ մեծ շահույթ։ Լուցկիներից հետո նա սկսել է վաճառել ձուկ, տոնածառի զարդարանքներ, սերմեր, իսկ ավելի ուշ՝ գրիչներ և մատիտներ։ Երբ Կամպրադը 17 տարեկան էր, նրա հայրը դրամական պարգև է շնորհել իրեն՝ ուսման հաջողությունների համար[13]։
1943-1945 թվականներին Ինգվարն այցելել է Գյոթեբորգի ինստիտուտ, որն այժմ Հվիթֆելդի գիմնազիայի մասն է։ 1943 թվականին, երբ 17 տարեկան էր, Կամպրադը հիմնադրել է IKEA-ն՝ վաճառելով իր հորեղբայր Էրնսթի խոհանոցի սեղանի կրկնօրինակներից։ Նրա բիզնեսը մեծ մասամբ կազմված է եղել փոստային պատվերներից։ IKEA հապավումը բաղկացած է իր անվան (Ինգվար Կամպրադ), Elmtaryd ընտանեկան ֆերմայի և մոտակա Ագունարիդ գյուղի սկզբնատառերից[14]։
2013 թվականի հունիսին Կամպրադը հրաժարական է տվել Inter IKEA Holding SA-ի խորհուրդից, իսկ նրա կրտսեր որդին՝ Մաթիաս Կամպրադը, որպես նախագահ փոխարինել է Պեր Լյուդվիգսոնին։ Որոշում կայացնելուց հետո 87-ամյա հիմնադիրը բացատրել է. «Ես հասկանում եմ, որ սա ամենալավ ժամանակ է լքելու Inter IKEA Group-ի խորհուրդը։ Դրանով մենք ևս մեկ քայլ ենք կատարում սերնդի հերթափոխի մեջ, որը մի քանի տարի է, ինչ շարունակվում է։ Մաթիասը և նրա երկու մեծ եղբայրները, որոնք նույնպես IKEA-ում ունեն ղեկավարի դեր, աշխատում են ընկերության ընդհանուր տեսլականի և երկարաժամկետ ռազմավարության վրա[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամպրադը և նրա առաջին կինը՝ Քերստին Վադլինգը, մի աղջիկ են որդեգրել՝ Աննիկային։ 1960-ականներին Կամպրադն ամուսնացել է իր երկրորդ կնոջ՝ Մարգարետա Կամպրադ-Սթեներտի (1940-2011) հետ, որի հետ նա հանդիպել է 20 տարեկան հասակում[16]։ Նրանք ունեին երեք որդի՝ Փեթերը, Ջոնասն ու Մաթիասը[17][18]։
1976-2014 թվականները նա բնակվել է Շվեյցարիայի Épalinges քաղաքում։ Կամպրադը տեղափոխվել է Շվեդիայի Սմոլանդ քաղաք 2014 թվականի մարտին՝ 40 տարեկան հասակում[19][20]։ Իր գործունեության վաղ շրջանում` Լեհաստանում կահույքի արտադրողների հետ աշխատելիս, Կամպրադը դարձել է հարբեցող։
TSR-ին տված հարցազրույցի համաձայն՝ Կամպրադը վարել է 1993 թվականին թողարկված «Վոլվո 240» մակնիշի ավտոմեքենա։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարի 27-ին Կամպրադը մահացել է քնած ժամանակ` թոքաբորբի սրման պատճառով` 91 տարեկան հասակում, Շվեդիայի Սմոլանդ քաղաքում գտնվող իր տանը[21][22][23]։ Նրա կամքի համաձայն` Կամպրադի ժառանգության կեսը կանցնի Շվեդիայի նոսր բնակեցված տարածքի՝ Նորրլանդի նախագծերին[24] : Կամպրադը ցանկացել է զարգացնել Նորրլանդը և հնարավորություն ընձեռել այնտեղ ապրող երիտասարդներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://newsroom.inter.ikea.com/News/ingvar-kamprad-has-passed-away/s/1f55b948-e2b7-4a36-84c9-f5bf3510a1ec
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.washingtonpost.com/local/obituaries/ingvar-kamprad-founder-of-ikea-dies-at-91/2018/01/28/876717ea-043a-11e8-8777-2a059f168dd2_story.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://es.reuters.com/article/entertainmentNews/idESKBN1FH0GT-OESEN
- ↑ 7,0 7,1 7,2 Hitta.se Bölsö gård 1, Liatorp
- ↑ 8,0 8,1 8,2 Ikeas grundare Ingvar Kamprad har gått bort | SVT Nyheter
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ https://www.expressen.se/dinapengar/kamprads-adoptivdotter-vi-hade-en-bra-relation/
- ↑ Politi, Daniel. «The Swedish Entrepreneur Who Founded Ikea, Ingvar Kamprad, Dies at 91». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Ingvar Kamprad: IKEA Founder and One of the World's Richest People Արխիվացված 2012-03-03 Wayback Machine About.com Entrepreneurs
- ↑ Jonas Fredén (24 September 2015)Ingvar Kamprad, founder of IKEA Արխիվացված 2020-11-24 Wayback Machine Sweden.se
- ↑ Gina Chon (2013 թ․ հունիսի 5). «IKEA's new chairman likes PAX wardrobes, and that's about all we know». Quartz. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ "Ikea founder mourns death of his wife". The Local. December 2011.
- ↑ «Ingvar Kamprad i stor sorg». Aftonbladet.
- ↑ "Ikea founder mourns death of his wife". The Local. December 13, 2011.
- ↑ Mats Bax et al.:Ingvar Kamprad flyttar hem till Sverige igen Expressen, retrieved 27 June 2013
- ↑ "Ikea founder moves back to Sweden after 40 years", thelocal.se, 20 Mar 2014
- ↑ Sverige, IKEA (2018 թ․ հունվարի 28). «Ingvar Kamprad har i stillhet somnat in i sitt hem i Småland. Han föddes 1926 i Småland och redan som 17-åring grundade han IKEA. Ingvar kommer att vara mycket saknad och varmt ihågkommen av sin familj och av IKEA-medarbetare över hela världen.pic.twitter.com/RWTGtukeyI». @IKEASverige (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ "Ingvar Kamprad avled på lördagen efter en kort tids sjukdom, bekräftar Ikea för DN." Dagens Nyheter, 18-01-28.
- ↑ McFadden, Robert D. (2018). «Ingvar Kamprad, Founder of Ikea and Creator of a Global Empire, Dies at 91». The New York Times.
- ↑ Norrland får del av Ingvar Kamprads arv
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daniel Coughlin (2018 թ․ նոյեմբերի 5). «Ikea's enigmatic founder's amazing and controversial life». Money (անգլերեն).
- Profile at Bloomberg Billionaires Index
- Ingvar Kamprad: IKEA Founder and One of the World's Richest Men (Balance.com Entrepreneurs)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգվար Կամպրադ» հոդվածին։ |
|